Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն՝ Նորաբացում։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 351,8 քմ, տնամերձ հողատարածքը` 1400 քմ։ Առանձնատունը վերանորոգված է, միայն պատերն ունեն կոսմետիկ վերանորոգման կարիք։ Հատակը երեսպատված է որակյալ զարդանախշ մանրահատակով և սալիկներով: Տեղադրված են եվրո պատուհաններ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ունի օդորակիչ: Բաղկացած է ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջարանից, ունի խորդանոց, 2 սանհանգույց և մեծ բաց պատշգամբ: Սանհանգույցներն ընդարձակ են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, առկա է ջակուզի և լոգախցիկ: Տունն ունի նկուղ, բակը սալապատված է քարով, կա ծածկով հատված` հանգստի համար, բացօթյա ավտոկայանատեղի և ծառեր: