Դավիթ Բեկի փողոցում վաճառվում է կամ վարձակալության է տրվում, նաև օրավարձով 3 հարկանի գեղեցիկ շինությամբ առանձնատուն, որի բնակելի մակերեսը կազմում է 300 քմ, հողատարածքը` 600 քմ: Տունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ պայմաններով, տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչներ, ունի ջեռուցման համակարգ: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 5 ննջասենյակից, 3 սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Հատակը երեսպատված է կերամոգրանիտով, մյուս հատվածը` լամինատով և կովրոլինով: Տունն ապահովված է անկողնային պարագաներով և բոլոր կենցաղային իրերով: Առկա է 3 բաց պատշգամբ` Արարատ լեռան և այգու գեղեցիկ տեսարաններով: 3-րդ հարկում կա մեծ հանգստի սենյակ, որը շատ հարմար է օգտագործել կամ ննջարան կամ մարզվելու համար` ապահովված է համապատասխան գույքով: Ամբողջը կահավորված է գեղեցիկ, նորաոճ գույքով, համալրված է կենցաղային տեխնիկայով: Ունի ավտոտնակ՝ 2 մեքենայի համար։ Տունը պարսպապատված է, ունի այգի` պտղատու ծառերով: Առանձնատունը քաղաքի մեջ է և միաժամանակ աղմուկից կտրված` հանգիստ հատվածում: