Վաճառվում է 3 հարկանի շքեղ առանձնատուն բնակելի՝ 500 քմ մակերեսով և 670 քմ հողատարածքով, որը գտնվում է Լվովյան փողոցում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և նոր կահույքով։ Առանձնատունն ունի 3 բաց պատշգամբ, որտեղից բացում է գեղեցիկ տեսարան դեպի Նորքի բարձրավանդակ։ Ապահովված է մշտական ջրով և գազով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ 4 սանհանգույցները սալիկապատված են և հագեցած որակյալ սանտեխնիկայով։ Վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով: