Վաճառվում է 2 հարկանի էլեգանտ ոճով կառուցված առանձնատուն՝ բնակելի 430 քմ մակերեսով և 1230 քմ տնամերձ հողատարածքով և նկուղով, որը գտնվում է Նոր Նորքում` Բագրևանդ փողոցում: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են և հագեցած որակյալ սանտեխնիկայով: Այն ապահովված է եռաֆազ հոսանքի 2 գծով: Բոլոր սենյակները գեղեցիկ և դասական ոճով կահավորված են, հագեցած կենցաղային տեխնիկայով: Նկուղը բաղկացած է ընդարձակ սրահից, որտեղ կա բուխարի և կինոդիտման սրահ, ժամանցով ապահովված հարմարություններով` բիլիարդով, սեղանի թենիսով, առկա է կաթսայատուն: 1-ին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, երկու բաց պատշգամբ, խոհանոց և սանհանգույց, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, երկու բաց պատշգամբ և սանհանգույց: Բակը պարսպապատ է, ապահովված է կանաչապատ տարածքով, որտեղ կան եղևնիներ և դեկորատիվ ծառեր, բացօթյա լողավազան, շոգեբաղնիք, սանհանգույց, ամառային զրուցարան` խոհանոցով, բուխարիով և բոլոր հարմարություններով, առկա է բացօթյա կայանատեղի: