Մոլդովական փողոցում վաճառվում է 3 հարկանի առանձնատուն - թաունհաուս՝ բնակելի 223 քմ. մակերեսով և ընդհանուր օգտագործման 1400 քմ. հողատարածք։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են։ Կիսանկուղային հարկում ստորգետնյա կայանատեղն է` նախատեսված 2 մեքենայի համար: 1-ին հարկում` խոհանոց, հյուրասենյակ, սանհանգույց: 2-րդ հարկում` 3 ննջարան, 2 սանհանգույց: Առանձնատունը պարսպապատ է, բակում ունի զրուցարան: