Վաճառվում է տրվում երեք հարկանի շքեղ և գեղեցիկ դիզայնով առանձնատուն բնակելի՝ 650 քմ. մակերեսով և 1300 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ներքին Պտղնի համայնքում` հանգիստ, անաղմուկ հատվածում։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է` համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Ջեռուցումը կատարվում է 5 հատ կաթսաների միջոցով, ունի նաև կենտրոնացված օդափոխման համակարգ։1-ին հարկում գտնվում է գեղեցիկ և ընդարձակ հյուրասենյակը, խոհանոցը, լոգարանը և մեծ դահլիճ: 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, լոգարան, լվացքատուն: 3-րդ հարկում խաղասրահ` 80 քմ մակերեսով: Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են, իսկ սենյակներում հատակը ծածկված է մանրահատակով։ Առանձնատունն ունի փակօթյա ջեռուցվող և օդափոխման համակարգով լողավազան: Առանձնատունն ունի միջին ճնշման գազ, մշտական ջրամատակարարում, եռաֆազ հոսանք: Բակը ևս շատ գեղեցիկ է` շնորհիվ լանդշավտային դիզայնի, ինչպես նաև բակում ունի 2 հատ գեղեցիկ կահավորված զրուցարան, ավանդական խորովածանոց, գունավոր և գեղեցիկ լույսերով ֆանտաններ։ Առանձնատունը պարսպապատված է 4 մետրանոց պարսպով, տեղադրված է անվտանգության համակարգ, ունի ավտոտնակ` 2 մեծ մեքենայի համար և ավտոտնակի վերևի մասում բնակարան, որը նախատեսված է տան աշխատողների համար։