Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն, որի շինությունը՝ 150 քմ. է, իսկ հողատարածքը՝ 110 քմ. է։ Այն գտնվում է Պռոշյան փողոցում։ Առանձնատունը վերանորոգված է: Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Առաստաղի բարձրությունը 2.80 մետր է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են։ Առանձնատունը պարսպապատ է, ունի նկուղ և բացօթյա ավտոկայանատեղ։