Վաճառվում կամ վարձով է տրվում 3 հարկանի նրբաճաշակ դիզայնով և ընդարձակ, գեղեցիկ կահավորված առանձնատուն, որի շինությունը՝ 800 քմ. է, իսկ հողատարածքը՝ 514 քմ. է։ Այն գտնվում է Մեծ կենտրոնում՝ Թաիրով փողոցում՝ Հաղթանակ կամրջի հարևանությամբ։ Առանձնատունը կապիտալ նորոգված է՝ համապատասխան բոլոր եվրոպական ստանդարտների: Տեղադրված են բարձրորակ եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ սալիկով և որակյալ լամինատով, տեղադրված է ջեռուցման 2 գազի կաթսա, 5 օդորակիչ, սալիկապատված հատվածների հատակը տաքացվող է, աստիճանավանդակները մարմարից են։ 1-ին հարկում է գտնվում ընդարձակ նախասրահը, 1 սանհանգույց՝ լոգարանով, շոգեբաղնիքի հնարավորություն և մուտք՝ դեպի բակ։ 2-րդ հարկում՝ ավտոտնակն է՝ (տունը 2 հարթության վրա է), սանհանգույցը, խոհանոցը, հյուրասենյակը և տան գլխավոր մուտքը։ 3-րդ հարկում՝ 4 ննջարան, որոնցից մեկը՝ առանձին սանհանգույցով և ևս մեկ ընդհանուր սանհանգույց, բաց պատշգամբ՝ ամբողջ 2-րդ հարկի երկայնքով՝ հիանալի տեսարանով դեպի քաղաքը։ Առանձնատունը պարսպապատ է՝ դարպասը դարբնի աշխատանք է և երեսպատված է տրավերտին քարով։ Բակը բարեկարգ է, առկա է 2 հատ արծաթափայլ եղևնի, ոռոգման համակարգ։ Առանձնատունը տեսահսկվում է։ Տրվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։