Կիլիկիա թաղամասում՝ վաճառվում կամ վարձով է տրվում է երեք հարկանի շքեղ առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 304 քմ, իսկ հողատարածքինը՝ 100 քմ։ Առանձնատունը կապիտալ նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Ջեռուցվում է գազի կաթսաների միջոցով։ Առանձնատան ննջարանների հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, իսկ հյուրասենյակներում՝ պրեսգրանիտով, ինչպես նաև առանձնատան ներսի աստիճանները ևս պրեսգրանիտից են։ Սանհանգույցները և խոհանոցը սալիկպատված են։ Ինտերիերը արված է մոդեռն ոճով, ողջ կահուքը շատ նորաձև է և հարմարավետ։ Առանձնատան առաջին հարկը զբաղեցնում է խաղասրահը, կինոսրահը, փակ լողավազանը, սաունան, սանհանգույցը, նախասրահը, ստորգետնյա կայանատեղը։ Վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին։