Առանձնատուն, 4 հարկանի, Մեծ Կենտրոն, Երևան

09 Նոյեմբեր 2017
 
Այգեստանի 10-րդ Բնակելի՝ 490 մ2, հողատարածք` 575 մ2 4 հարկանի Կոդ` 90254   |   http://est.am/90254 click to copy the link
Վաճառք - պայման.
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 3 անգամ

490 քմ մակերեսով այս առանձնատունը գտնվում է Երևանի էկոլոգիապես ամենամաքուր թաղամասերից մեկում՝ Կենտրոն համայնքի Այգեստան 10-րդ փողոցում: Կապիտալ նորոգված քառահարկ առանձնատան առաջին հարկում ավտոկայանատեղն է՝ նախատեսված 2 մեքենայի համար: 2-րդ հարկում՝ ընդարձակ հյուրասենյակն է, սանհանգույցը և փակ լողավազանի սենյակն է՝ իր հարմարավետ շոգեբաղնիքով: Հյուրասենյակում առկա է բուխարի: 3-րդ հարկում տեղակայված են 1 ննջարան, լուսավոր և ընդարձակ հյուրասենյակ, մեծ խոհանոց և 1 սանհանգույց: 2-րդ հարկից կա ելք՝ դեպի կանաչապատ այգի: 4-րդ հարկում կա ևս 3 ննջարան, 2 լոգարան և պահարանային սենյակներ: Տունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Դռները և պատուհանները, ինչպես նաև ջահերը՝ եվրոպական արտադրության են: Սանհանգույցները սալիկապատ են, տեղադրված են լոգախցիկներ և ջակուզի: Առկա է բացօթյա ընդարձակ պատշգամբներ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան՝ դեպի Երևան քաղաք: Առանձնատունն ունի բացօթյա լողավազան, կից՝ լոգարան: Պարսպապատ հողատարածքի մակերեսը կազմում է 575 քմ, որտեղ տնկված են պտղատու ծառեր: Բակն ունի ընդարձակ հանգստի գոտի, որին կից կա սանհանգույց և խորովածի սենյակ՝ մանղալով և լվացարանով: Առաջին և երկրորդ հարկերի հատակը պատված է բնական փայտե մանրահատակով, իսկ երրորդ հարկի հատակն ամբողջովին պատված է փափուկ գորգով: Առանձնատունը հարմար է օգտագործել թե՛ բնակելի և թե՛ կոմերցիոն նշանակության համար:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 4
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ