Երևանի լավագույն հատվածում վաճառվում է 2 հարկանի առանձնատան առաջին հարկը՝ գեղեցիկ տեսարանով դեպի քաղաքի կենտրոն՝ 82 քմ մակերեսով և 205 քմ (105 + 100) հողատարածքով Սայաթ-Նովա պողոտայի Չարենցի փողոցի խաչմերուկի մոտ։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է գորգ մանրահատակով և սալիկներով։ Խոհանոցը և սանհանգույցները երեսպատված են եվրոպական սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Բնակարանն ունի առանձին մուտք, կա 2 նկուղ 15 և 20 քմ մակերեսով։ Բնակարանը կահավորված է և ապահովված բարձրորակ կենցաղային տեխնիկայով։ Պարսպապատ բակի հատակը բետոնածածկ է, առկա է բուխարի։ Մոտակայքում կան զբոսայգիներ, խանութներ, բանկեր, դպրոցներ, սրճարաններ և ժամանցի վայրեր։