Նորակառույց Մուշ բնակելի թաղամասում վաճառվում է 1 հարկանի առանձնատուն՝ որի բնակելի մակերեսը 87 քմ է, հողատարածքը` 300 քմ: Այն նոր կապիտալ նորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 2 ննջասենյակ, 1 սանհանգույց: Բոլոր սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, ապահովված են տեխնիկայով: Տունը ունի երկու մուտք, չորս կողմից պատսպապատված է, ունի հեռակառավարվող դարպասներ և բացօթյա ավտոկայանատեղի: Վաճառվում է կահույքով և տեխնիկայով: