Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 350 քմ. մակերեսով և 420 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի` Մուշ թաղամասում։ Առանձնատունը գտնվում է վերանորոգման ընթացքում։ Տանիքը կառուցված է, սենյակների բաժանումները կատարված են, ֆրանսիական ձգվող առաստաղ է կառուցված, պատերը գաջված են, պատուհանները տեղադրված են, բոլոր կոմունիկացիաներն անցկացված են։ Ջեռուցման համակարգը անցկացված է, հատակը տաքացվող է: Սանհանգույցները սալիկապատված են: Նկուղային հարկի առաստաղի բարձրութունը 2 մետրից ավելի է, բաժանված է 3 սենյակների, որոնցից մեկը դեպի դուրս նայող պատուհան ունի, նկուղային հարկում նախատեսված է լվացքատուն և խորդանոց, նկուղի մուտքը տնից է: Առանձնատունը պարսպապատ է, հարակից տները չունեն կից պատեր։