Շահումյանի 6-րդ փողոցում` Եռաբլուրի մոտակայքում, վաճառվում է 2 հարկանի ընդարձակ առանձնատուն: Առանձնատունը գտնվում է նորմալ վիճակում։ Շինության մակերեսը՝ 323 քմ, իսկ հողատարածքի մակերեսը՝ 970 քմ. է: Տեղադրված է մասնակի եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկով և մանրահատակով: Առաջին հարկում գտնվում է ընդարձակ նախասրահը, հյուրասենյակը, սանհանգույցը, ճաշասենյակը, խոհանոցը, աշխատասենյակը, 1 ննջասենյակ, խոհանոց: 2-րդ հարկում`ընդարձակ հյուրասենյակ, 4 ննջասենյակ, սանհանգույց, երկկողմանի բաց պատշգամբ, զգեստասենյակ: Առանձնատան բակը ևս շատ ընդարձակ է և գեղեցիկ, կա լվացքատուն, կաթսայատուն, կանաչապատ այգի՝ 770 հատ պտղատու ծառերով և ավտոկայանատեղով: Առանձնատունը պարսպապատ է, վաճառվում է մասնակի կահույքով։