Վաճառվում է երկհարկանի առանձնատուն, որը գտնվում է Ձորաղբյուրումի ամառանոցային հատվածում։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 252 քմ, իսկ հողատարածքինը՝ 540քմ։ Այն կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև ունի օդափոխության համակարգ, որով հնարավոր է իրականացնել և ջեռուցում, և հովացում։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ունի խաղասենյակ, փակօթյա լողավազան։ Առանձնատունն ունի դեկորատիվ և պտղատու ծառերով գեղեցիկ այգի։ Առանձնատունն ունի անվտանգության համակարգ՝ հսկվում է տեսախցիկներով։