Առանձնատունը գտնվում է Ձորաղբյուրի ամառանոցների լավագույն մասում՝ Սովմինի ամառանոցների հատվածում: Այն ունի 500 քմ մակերեսով հողամաս, իսկ եռահարկ բնակելի տունն (կիսանկուղ + երկու հարկ) ու օժանդակ կառույցներն են (ամառային խոհանոց, բացօթյա լողավազան և ամառային լոգասենյակ) ունեն ընդհանուր՝ 250 քմ մակերեսով տարածք: Բնակելի տունը կապիտալ վերակառուցվել, իսկ օժանդակ կառույցները նոր կառուցվել են 2014 թվականին: Առանձնատան բոլոր հատվածներն ունեն ժամանակակից ու բոլորովին նոր կահավորում՝ բարձրորակ նյութերից ու սարքավորումներից, առկա է նաև ջեռուցման համակարգ, գազամատակարարում, եռաֆազ էլեկտրամատակարարում, ջրամատակարարման անհատական խորքային հոր, կոյուղու ու ջրահեռացման առանձին հոր՝ կառուցված բնակելի տան տարածքից դուրս: Այգին ունի ոռոգման ավտոմատացված համակարգ, իսկ առանձնատունը բարձրակարգ անվտանգության ավտոմատ համակարգեր: Առանձնատունը վաճառվում է ամբողջ գույքով ու սարքավորումներով կամ կարող է տրվել երկարաժամկետ վարձակալության՝ մեկ և ավելի տարիներով: Գինը պայմանական։