Ձորաղբյուրում, վաճառվում է 4 հարկանի յուրահատուկ գեղեցիկ բարձրակարգ վերանորոգումով առանձնատուն, որի բնակելի մակերեսը 1000 քմ է, հողատարածքը` 2.200 քմ: Առանձնատունն ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի մշտական ջուր, հոսանք, գազ: 1-ին և 2-րդ հարկերը կապիտալ վերանորոված են, 3-րդ և 4-րդ հարկերը 0-ական վիճակում են: 1-ին հարկում առկա է հյուրասենյակ, ընդարձակ խոհանոց` կից վիտրաժներով փակ պատշգամբով, խաղասրահ` բիլիարդով, կինոսրահ, 1 սանհանգույց և կաթսայատուն: 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ, 2 սանհանգույց, բաց պատշգամբներ, որոնցից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Առանձնատան բակը շատ խնամված է և գեղեցիկ՝ ամբողջ տարածքը պատված է սիզամարգով, ունի տաքացվող բացօթյա լողավազան, շոգեբաղնիք, ամառային զրուցարան, մանղալ, ապահովված է ոռոգման համակարգով: Տունը պարսպապատ է, ունի հեռակառավարվող դարպասներ: Ճանապարհը ասֆալտապատ է: