Կոտայքի մարզում, Ձորաղբյուր գյուղում` (գյուղապետարանից 300 մ) վաճառվում է, վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում գեղեցիկ շինությամբ և կանաչապատ տարածքով 3 հարկանի առանձնատուն` 450 քմ բնակելի (3 x150քմ) մակերեսով և 3000 քմ հողատարածքով, որտեղ կա 2 հարկանի ևս մեկ շենք` բնակելի 400 քմ (2 x 200քմ) մակերեսով: 2-րդ շենքը ծառայում է ժամանցի նախասիրությունների համար, որտեղ ապահովված են բոլոր պայմանները լիարժեք հանգիստ անցկացնելու համար: Այստեղ կա փակ լողավազան` 60 տոննա տարողությամբ, շոգեբաղնիք, 4 տեղանի ջակուզի, բար, խոհանոց` բուխարիով, 2 ննջասենյակ, 2 սանհանգույց, խաղասրահ և կինոսրահ: Առանձնատունը բաղկացած է նախասրահից, ընդարձակ հյուրասենյակից` բուխարիով, խոհանոցից, 4 ննջասենյակից, 3 սանհանգույցից և 3 բաց պատշգամբից` գեղեցիկ տեսարաններով: 3-րդ հարկը մանսարդ է, ունի 2 ննջասենյակ, կա բուխարի: Բացի 3 հարկից կա նաև նկուղային տարածք: Ամբողջը կապիտալ վերանորոգված է, ինտերիերում օգտագործվել են բնական նյութեր` քարե երեսպատումով պատեր, փայտյա դռներ, տեղադրվել են պանորամային պատուհաններ, սենյակներն ունեն գեղեցիկ լուսավորություն: Հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով: Առանձնատունն ապահովված է անհատական ջեռուցման (մի քանի կաթսա) և հովացման (10 օդորակիչ) համակարգերով, ունի սեփական ենթակայան (65 կՎտ): Կանաչապատ բակը խնամված է, կան պտղատու ծառեր, բացօթյա լողավազան, 2 ամառային տաղավար` բուխարիով և թոնիրով: Առանձնատունը հարմար է նաև կոմերցիոն նպատակների համար` որպես հյուրատուն: Հնարավոր է վարձակալել 2 մասով` գինը 5000 $: Վաճառվում է ամբողջ գույքով` իտալական արտադրության կահավորանքով և բարձրորակ տեխնիկայով: