Ձորաղբյուր համայնքում, Ազատության փողոցում վաճառվում է 2 հարկանի նորաոճ առանձնատուն, որի շինության մակերեսը 350 քմ է, իսկ հողատարածքինը՝ 500 քմ։ Առանձնատունը բարձրորակ նյութերով նորոգված է, բոլոր սենյակներն ու խոհանոցը համալրված են որակյալ կահավորանքով և տեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, 2 գազի կաթսա, 1-ին հարկի հատակը ծածկված է մանրահատակով, 2րդ հարկը` որակյալ լամինատով, ունի նաև տաքացվող սալիկապատ հատակ: 1-ին հարկում է գտնվում նախասրահը, ընդարձակ հյուրասենյակը, խոհանոցը, կա 1 սանհանգույց, լվացքատուն, փակ ու բացօթյա ավտոկայանատեղի: 2-րդ հարկը բաղկացած է նախասրահից, 5 ննջասենյակներից, զգեստասենյակից և 2 լոգասենյակներից: Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բակում կա կանաչապատ տարածք, ամառային զրուցարան, խորովածի պատրաստման հնարավորությամբ և բոլոր հարմարություններով: Վաճառվում է ներկառուցված պահարանների հետ միասին: Հնարավոր է վաճառք նաև ամբողջ գույքով` հավելավճարով: