Առանձնատուն, Ձորաղբյուր, Կոտայք

07 Հոկտեմբեր 2021
 
Ազատության փող. Բնակելի՝ 280 մ2, հողատարածք` 1,200 մ2 2 հարկանի , նորակառույց Կոդ` 110523   |   http://est.am/110523 click to copy the link
Վաճառք - 255,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 3 անգամ

Ձորաղբյուրի սկզբնամասում, Ազատության փողոցում, գլխավոր ճանապարհի մոտ վաճառվում է երկհարկանի նորակառույց առանձնատուն, որի բնակելի շինության ընդհանուր մակերեսը 280 քմ է, իսկ տնամերձ հողատարածքինը` 1200 քմ: Առկա է նաև կից օժանդակ շինություն` 30 քմ մակերեսով: Առանձնատունը կառուցված է երկտակ տուֆով, հիմնական շինարարարկան աշխատանքներն իրականացված են, պատերի բաժանումներն արված են, գաջած և հարթեցված, ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով` գազ, եռաֆազ հոսանք, մշտական ջուր: Մնացել է կոսմետիկ վերանորոգման աշխատանքները: Տեղադրված են վիտրաժային եվրոպատուհաններ` բարձրակարգ թերմոալյումինե պրոֆիլներով, անհատական ջեռուցման համակարգ, հատակը տաքացվող է: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակներից և 3 սանհանգույցից: Առկա է ընդարձակ տերասա` Արարատի հիասքանչ տեսարանով: Հյուրասենյակից և խոհանոցից կա մուտք դեպի տերասա և այգի: Բակը խնամված է, ունի գեղեցիկ կանաչապատ այգի, բացօթյա լողավազան` 8,5մ × 4,5մ, ամառային զրուցարան, ամառային խոհանոց, կա սանհանգույց և բաց ավտոկայանատեղի, որը հնարավոր է վերափոխել ավտոտնակի: Առանձնատունը պարսպապատված է տուֆով, ապահովված է անվտանգության և ոռոգման համակարգերով: Մոտակայքում են գտնվում ենթակառուցվացքները, տրանսպորտի կանգառները, խանութները: Առանձնատունը հնարավոր է օգտագործել նաև կոմերցիոն նպատակների համար, որպես` հյուրատուն: Առանց միջնորդի:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: զրոյական վիճակ
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ