Երևանից ընդհամենը 18 կմ հեռավորության վրա՝ Ձորաղբյուր գյուղում, վաճառվում է նորակառույց 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 388 քմ. մակերեսով և 1700 քմ. տնամերձ հողատարածքով։ Առանձնատունը գտնվում է վերանորոգման ընթացքում՝ պատուհանները տեղադրված են, սենյակների բաժանումները կատարված է, հոսանքի լարերը և ջրի խողովակները անցկացված է, տանիքը կառուցված է։ 1-ին հարկը նախատեսված է հանգստի համար, որտեղ լինելու է խաղասենյակ, լողավազան, ինչպես նաև բակում ևս ունի լողավազան։ Այն ամբողջովին պարսպապատ է, բակում կան պտղատու ծառեր, օժանդակ կառույցներ և ավտոտնակ՝ 2 մեքենայի համար նախատեսված։