Վաճառվում 2 հարկանի առանձնատուն՝ բնակելի 160 քմ. մակերեսով և 1300 քմ. հողատարածքով, որը գտնվում է Կոտայքի մարզի՝ Նուռնուս գյուղում: Առանձնատունը գտնվում է նորմալ վիճակում։ Պատուհանները փոխված են, տանիքը լավ վիճակում է։ Ապահովված է մշտական խմելու և ոռոգման ջրով: Առանձնատան 1-ին հարկը զբաղեցնում է խոհանոցը, հյուրասենյակը և սանհանգույցը։ 2-րդ հարկում հյուրասենյակներն են և խաղասենյակը, որտեղ տեղադրված է բիլիարդի սեղան։ Առանձնատունն ունի նաև նկուղային հարկ, որտեղ կա տեղադրված սեղանի թենիս։ Բակը շատ ընդարձակ է՝ կան պտղատու ծառեր, ծաղիկներ, եղևնիներ, լողավազան, մանղալ և ավտոկայանատեղ՝ նախատեսված 7 մեքենայի համար։