Վաճառվում է 2 հարկանի շքեղ վերանորոգումով, յուրահատուկ դիզայներական լուծումներով առանձնատուն՝ Արագածոտին մարզի՝ Կարբի գյուղում։ Բնակելի տան մակերեսը՝ 220 քմ է, իսկ հողատարածքի մակերեսը՝ 1000 քմ է։ Բաղկացած է 8 սենյակներից՝ 1 հյուրասենյակ, 1 նախասրահ՝ բուխարիով, 2 խոհանոց(մեկը՝ ամառային), 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, 1 կինոսրահ, 1 խաղասենայկ, 1 բաց պատշգամբ։ Հյուրասենյակը վիտրաժներով է, որի շնորհիվ բացվում է տեսարան դեպի այգի։ Բոլոր սանհանգույցները սալիկապատված են իսպանական որակյալ սալիկներով։ Ննջասենյակների հատակը փայտից է, իսկ հյուրասենյակի և խոհանոցի հատակը՝ պրեսգրանիտ է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով՝ ունի առանձին կաթսայատուն։ Ողջ տունը կահավորված է գեղեցիկ և նորաձև կահույքով։ Առանձնատունն ունի քարե ավտոտնակ՝ 4 մեքենայի համար նախատեսված: Բակում առկա է կից շինություն, որտեղ գտնվում է շոգեբաղնիքը, ամառային խոհանոցը՝ մանղալով, զրուցարանով և սանհանգույցով։ Ունի բարեկարգ, ընդարձակ և կանաչապատված այգի, որտեղ տնկված են 20 հատ պտղատու ծառեր: Առանձնատունը երեսպատված է պերվիտե քարով, դարպասները հեռակառավարվող են։