Ծաղկաձոր քաղաքում, ամենալավ հատվածում վաճառվում է նորակառույց 3 հարկանի` գեղեցիկ շինությամբ առանձնատուն, որի շինության մակերեսը 400 քմ է, հողատարածքը` 750 քմ: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր պայմաններով: Տեղադրված են եվրո պատուհաններ: Հատակը պատված է քարով և մանրահատակով, աստիճանավանդակներն ունեն դարբնի գեղեցիկ աշխատանքներ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակները գտնվում են 3-րդ հարկում, նաև մեծ լոգասենյակը, որտեղ առկա է վաննա: Հյուրասենյակում առկա է բուխարի: 1-ին հարկն օգտագործվում է ժամանցի համար, որտեղ կա հանգստի սենյակ, շոգեբաղնիք, լոգասենյակ և սանհանգույց, խոհանոցային հատված, խորդանոց, արդուկի սենյակ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Տունն ունի գեղեցիկ կանաչապատ այգի` դեկորատիվ ծառերով, ամառային խոհանոց` բուխարիով, կա նաև ավտոկայանատեղի: Ամբողջը պարսպապատված է, տեղադրված է երկաթյա դարպաս: