Լուսակերտի ամառանոցներում վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ և բոլոր հարմարություններով առանձնատուն: Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է: Առաջին հարկը` ամառային հատվածն է, որտեղ կա մեկ առանձին խոհանոց, ննջասենյակ, սանհանգույց և հյուրասենյակ` ամբողջը կահավորված, ջեռուցման և հովացման համակարգով, սառը և տաք ջրով: 2-րդ հարկը` ձմեռային հատվածն է` շատ նրբաճաշակ, որակյալ փայտից կահույքով, տեխնիկաով, ջեռուցման և հովացման համակարգով: Շինության մակերես՝ 180 քմ, իսկ հողատարածքի մակերեսը՝ 500 քմ. է: Առանձնատունը պարպապատ է, տեղադրված է 12 հատ տեսախցիկ, ամեն հարկում իր մոնիտորով, որի շնորհիվ կարելի է տեսահսկմանը հետևել ողջ օրվա ընթացքում: Բոլոր պատուհանները ճաղավանդակներով են, տունն ունի առաձին ջրագիծ, հոսանքի առանձին գիծ, ողջ տան շրջակայքը լուսավորվում է հատուկ լուսավորությամբ: Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և գեղեցիկ, կա զրուցարան՝ իր մանղալով, կանաչապատ այգի՝ իր պտղատու և դեկորատիվ ծառերով։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։