Վաճառվում է 3 հարկանի ընդարձակ առանձնատուն, որի շինության մակերեսը 560 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 970 քմ.։ Այն գտնվում է Դավիթ Բեկ փողոցին կից՝ Հոլիվուդ թաղամասում։ Առանձնատունը վերանորոգված է։ 1-ին հարկում՝ խոհանոց, սանհանգույց, հյուրասենյակ, աշխատասենյակ և ավտոտնակ։ 2-րդ հարկում՝ 4 ննջասենյակ, 4 բաց պատշգամբ, խոհանոց, սանհանգույց։ 3-րդ հարկը՝ մանսարդային հարկ է, որտեղ կա ևս 2 սենյակ, սանհանգույց և մեծ սրահ, որը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության։ Ամբողջ հատակը ծածկված է մանրահատակով և իսկ խոհանոցում և նախասրահում՝ սալիկով: Ջեռուցում և հովացումը կատարվում է օդորակիչների միջոցով։ Առանձնատան բակը շատ բարեկարգ է և գեղեցիկ, կան դեկորատիվ և պտղատու ծառեր, կահավորված զրուցարան, լողավազան, շոգեբաղնիք։ Վաճառվում է մասամբ կահույքի և տեխնիկայի հետ միասին։