Կապիտալ վերանորոգում ստացած այս առանձնատունը գտնվում է Էրեբունու դատախազության և «Ալմանախ» կրթահամալիրի հարևանությամբ։ Բաղկացած է երեք հարկերից և ձեղանահարկից (130 ք.մ)։ Ընդհանուր մակերեսը կազմում է 815 ք.մ, հողը՝ 1700ք.մ, որի վրա աճում են պտղատու և դեկարատիվ ծառեր։ Ունի երկու մուտք, երկաթյա դուռ, եվրոպական արտադրության պատուհաններ։ Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ։ Գազաֆիկացված է երեք կետից։ Տեղադրված է օդորակիչ։ Առկա է Wi-Fi ինտերնետ կապ, արբանյակային հեռուստատեսություն։ Ունի երկու լողավազան, նաև շոգեբաղնիք։ Առանձնատունը վաճառվում է և տրվում երկարատև վարձակալության, ինչպես նաև օրավարձով՝ կահույքով և տեխնիկայով։ Հնարավոր է օրավարձով վարձակալություն, տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար: