Վաճառվում է 3 հարկանի քարե առանձնատուն բնակելի՝ 415 քմ. մակերեսով , որը գտնվում է Սարի թաղ 4-րդ շարքում՝ Քաջազնունի և Նար-Դոս փողոցների խաչմերուկից 300 մ. հեռավորության վրա։ Առանձնատունը մասնակի հին կապիտալ նորոգված է։ Ունի 4 ննջասենյակ, 1 լոգասենյակ, 3 սանհանգույց, 1 խոհանոց, 2 ճաշասենյակ, 3 բաց պատշգամբներ, պահեստային սենյակներ, 2 խորդանոց, 2 նկուղ։ Տեղադրված է երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցումը կենտրոնացված է։ Սանհանգույցը սալիկապատված է։ Առանձնատունը պարսպապատ է ունի քարե ավտոտնակ՝ 3 մեքենայի համար նախատեսված։ Վաճառվում է ողջ գույքի հետ միասին։