Եռահարկ առանձնատունը գտնվում է «Հոլիվուդ» թաղամասի և ռազմական հիվանդանոցի միջև ընկած հատվածում։ Բնակելի մակերեսը կազմում է 602 ք.մ, հողատարածքը՝ 630 ք.մ։ Բոլոր կողմերից պարսպապատ է։ Տեղադրված են մետաղյա դարպասներ։ Բոլոր պատուհանները եվրոպական արտադրության են։ Ապահովված է կոմունալ հարմարություններով և կոմունիկացիաներով։ Զով ամառներ անցկացնելու համար տեղադրված է օդորակիչ, արտասահմանյան ալիքներ, հաղորդումներ, աշխարհի իրադարձություններին հետևելու համար՝ ալեհավաք։ Տան հաջող նախագիծը թույլ է տալիս այն բաժանել երեք մասերի և ծառայեցնել երեք ընտանիքի համար։ Հողատարածքի որոշ մասը զբաղեցնում է ցանկապատված պտղատու այգին։ Ստեղծված է ստորգետնյա կայանատեղի, որը տեղավորում է 6 ավտոմեքենա, սակայն կա նաև բակում մեքենա կայանելու հնարավորություն։ Ունի մանսարդային հարկ, որի վերանորոգման աշխատանքներն ավարտված չեն։ Մոտակայքում կա շուկա, սուպերմարկետ, դպրոց։ Ունի նաև նկուղ`200 քմ մակերեսով: