Մուրացանի փողոցում, 1-ին գծում վաճառվում է 2 հարկանի առանձնատուն բնակելի 290 քմ մակերեսով և ընդհանուր 347 քմ մակերեսով։ Բացի 2 հարկից կա նաև նկուղ ու ավտոկայանատեղի: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, շենքը ամուր հիմքով է, երեսպատված է տուֆով, առկա են բոլոր կոմունալ հարմարությունները: Տեղադրված են եվրոպատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչներ: Ունի 5 ննջասենյակ, 3 սանհանգույց` 1-ը դրսում է, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Սենյակների հատակը երեսպատված է որակյալ մանրահատակով, խոհանոցը և միջանցքը` սալիկներով: Առկա է բաց պատշգամբ` մուտքը ննջարանից: Կա խորդանոց, բակում ծառեր: Ամբողջը պարսպապատված է, ճակատային մասը 14մ է, չունի կից պատեր: