Վաճառվում է 3 հարկանի սեփական տուն ՝ Նոր Արեշում: Ընդհանուր մակերեսը հողատարածքով կազմում է 490 քմ, իսկ բնակելի մասը` 324 քմ: Առանձնատունը նորմալ մաքուր վիճակում է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ, եվրո պատուհաններ:1-ին հարկը կիսանկուղային է, որտեղ կա հյուրասենյակ, 2 սենյակ, նկուղ: 2-րդ հարկում կա ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջարան, 1 սանհանգույց և բաց պատշգամբ: 3-րդ հարկում կա ևս 1 հյուրասենյակ, խոհանոց, 3 ննջարան, 1 սանհանգույց և բաց պատշգամբ: Հատակը երեսպատված է կաղնե զարդանախշ մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Բակում կա կանաչապատ հանգստի տարածք` ամառային խոհանոցով` տաղավարով, բուխարիով, ունի ավտոտնակ և խորդանոցներ: Մոտակայքում են անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները: