Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն, որն ունի նաև 2-րդ շենքը նույն հողատարածքում` Դավիթ Բեկի փողոցում: Հողատարածքի ընդհանուր մակերեսը 2200 քմ է, 1-ին շինության մակերեսը` 618.9 քմ, 2-րդ շենքը, որը 2 հարկանի է ունի 582.2 քմ մակերես: Տարածքում կա նաև 74.2 քմ պահեստային տարածք, բացօթյա լողավազան` 38.3 քմ մակերեսով, իսկ նկուղը զբաղեցնում է 23 քմ: Առկա է ջուր, էլեկտրաէներգիա, գազատար խողովակը տան կողքն է գտնվում: Առանձնատների հիմնական աշխատանքներն արված են, պատերն ու տանիքը կառուցված են, տեղադրվել են եվրո պատուհաններ: 1-ին շենքում բաժանումներն արված են, բաղկացած է 7-ից ավելի ննջասենյակներից և մի քանի սանհանգույցներից: 2-րդ շինության ներքին մասը ազատ տարածք է, բաժանումները հնարավոր է պլանավորել ըստ ցանկության: Լողավազանի նորոգման աշխատանքները գրեթե ավարտված են: Ամբողջը պարսպապատ է, առկա է կանաչապատ տարածք` պտղատու ծառերով, ունի երկաթյա դարպաս: Առանձնատունը հարմար է ծառայեցնել նաև կոմերցիոն նպատակների համար` որպես հյուրանոց: