Տիգրան Մեծի պողոտայում, Փեթակ առևտրի կենտրոնից ոչ հեռու վաճառվում է 2 հարկանի առանձնատուն, որի բնակելի մակերեսը կազմում է 400 քմ, հողատարածքը` 940 քմ: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով և լոգախցիկներով: 1-ին հարկը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, աշխատասենյակից, 1 սանհանգույցից, 2-րդ հարկը` 4 ննջասենյակից և 1 սանհանգույցից: Տունն ունի գեղեցիկ այգի` պտղատու և դեկորատիվ ծառերով, բացօթյա լողավազան, շոգեբաղնիք, ամառային զրուցարան: Ամբողջությամբ պարսպապատ է, ունի երկաթյա դարպաս: