Նոր Արեշում <<Սպիտակ տուն>> հյուրանոցի հարևանությամբ, վաճառվում է եռակողմ լուսավորությամբ 2 հարկանի` 0-ական հարկով առանձնատուն, որի բնակելի մակերեսը (1-ին հարկը) կազմում է 145 քմ, հողատարածքը` 376 քմ, 0-ական հարկը (160 քմ) գործել է որպես արտադրամաս և ունի առանձին լայն մուտք` բեռնատարի մոտեցման հնարավորությամբ: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով, մյուս մասը սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սենյակները հագեցած են օդորակիչներով: Բաղկացած է հյուրասենյակից, ճաշասենյակից, ընդարձակ խոհանոցից, խորդանոցից, 3 ննջասենյակից, որից մեկը` masterbedroom (առանձին լոգասենյակով), կա նաև ընդհանուր առանձին լոգասենյակ և սանհանգույց: Սանհանգույցները սալիկապատված են և համալրված սանտեխնիկայով, առկա է վաննա և լոգախցիկ: 0-ական հարկում կան սառնարաններ, սենյակներ` խոհանոցային հատվածով ու ևս 1 սանհանգույց: Խոհանոցը և սենյակները կահավորված են որակյալ փայտե կահավորանքով, ապահովված են կենցաղային տեխնիկայով: Առանձնատան բակը բարեկարգ է, հատակը երեսպատված է զարդանախշ քարե սալիկներով, ունի ամառային զրուցարան, գեղեցիկ արծաթափայլ եղևնիներ: Տունը պարսպապատ է, ունի երկաթյա դարպաս, բացօթյա ավտոկայանատեղի և գտնվում է ասֆալտապատ ճանապարհի վրա: Վաճառվում է կահույքի հետ միասին: Մոտակայքում կան տարատեսակ խանութներ և դպրոց: