Առանձնատուն, Էրեբունի, Երևան

18 Ապրիլ 2024
 
Դավիթ Բեկ Բնակելի՝ 1,069 մ2, հողատարածք` 3,000 մ2 Կոդ` 113325   |   http://est.am/113325 click to copy the link
Վաճառք - 2,000,000 $

Էրեբունի համայնքում, Հոլիվուդ թաղամասում վաճառվում է 3 հարկանի առանձնատուն 565 քմ մակերեսով, որն ունի նաև այլ 1 հարկանի շինություն հողատարածքում` 504 քմ մակերեսով: Հողատարածքի ընդհանուր մակերեսը 3000 քմ է: Առանձնատունը կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր հարմարություններով, սենյակները հարմարավետ կահավորված են, հագեցած են կենցաղային տեխնիկայով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 6 ննջասենյակից, աշխատասենյակից, 2 լոգարանից, 2 սանհանգույցից և բաց պատշգամբներից: Լոգասենյակներում տեղադրված են բազմաֆունկցիոնալ լոգախցիկներ: Առկա է նաև փակ լողավազան (25 քմ), շոգեբաղնիք: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Հատակը ծածկված է զարդանախշ մանրահատակով և սալիկներով: Աստիճանները մարմարապատ են: Մյուս շենքը մասնակի է վերանորոգված, այստեղ կա մարզասրահ, հանդերձասենյակ, ընդարձակ լոգարան, հանգստի և պահեստի սենյակներ: Առանձնատան բակը շատ գեղեցիկ է, կա կանաչապատ տարածք` եղևնիներով, պտղատու ծառերով, բացօթյա լողավազան (40 մ), ամառային խոհանոց, հանգստի գոտի, շատրվան, բաց և փակ ավտոկայանատեղի: Տարածքն ապահովված է 7/24 ժամ անվտանգության համակարգով, ունի պահակակետ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: մասամբ վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 6
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ