Վաճառվում է 1 հարկանի` 80 քմ նկուղային հարկով առանձնատուն՝ բնակելի 200 քմ մակերեսով և 1000 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Էրեբունի համայնքում՝ Ազատամարտիկների պողոտայի 3-րդ նրբանցքում: Առանձնատունն ապահովված է բոլոր հարմարություններով, ունի եռաֆազ հոսանք, գտնվում է լավ վիճակում, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է տաքացվող սալիկներով և լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բաղկացած է ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջասենյակից, 2 սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները հարմարավետ կահավորված են, հագեցած տեխնիկայով: Բակում կա մոտ 100 քմ մակերեսով պահեստային տարածքներ, 2 ամառային տաղավար, թոնրատուն, կանաչապատ տարածք և բացօթյա ավտոկայանատեղի: