Վաճառվում է 2 հարկանի առանձնատան 2-րդ հարկը, որի մակերեսը 79 քմ է և ունի հողատարածք` 120 քմ մակերեսով: 2 հարկերի մուտքը ընդհանուր է: Առանձնատունը գտնվում է Վարդաշեն 5-րդ փողոցում՝ Էրեբունի թանգարանի մոտ։ 1-ին հարկում կա նկուղ և խորդանոց, 2-րդ հարկում` նախասրահ, հյուրասենյակ, 2 ննջասենյակ, խոհանոց, սանհանգույց և բաց պատշգամբ։ Տունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, սանհանգույցը, խոհանոցը և բաց պատշգամբը սալիկապատված են, սանհանգույցը և խոհանոցը կահավորված են և հագեցած սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը գեղեցիկ կահավորված են, համալրված կենցաղային տեխնիկայով։ Ունի փոքրիկ բակ, որտեղ կա մանղալ և ծառեր։ Մոտակայքում կան դպրոցներ, խանութներ և տրանսպորտի կանգառներ։