Վաճառվում է 2 հարկանի առանձնատուն՝ ընդհանուր 118 քմ մակերեսով և 138 քմ հողատարածքով, որը գտնվում է Էրեբունի փողոցում` Էրեբունի առևտրի կենտրոնի մոտակայքում: Ունի 10 մ ճակատային մաս: Առանձնատունը հիմնովին վերանորոգված է, պատերը ջերմամեկուսացված են, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով, լամինատով և սալիկներով: Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Տանիքը վերանորոգված է, ծածկված երկաթե թիթեղով և ունի բետոնե ծածկեր: Առաջին հարկում կա հյուրասենյակ, նախասրահ, մեկ ննջասենյակ, խոհանոց, պահարաններ, մեկ լոգասենյակ, մեկ սանհանգույց և խորդանոց: Երկրորդ հարկում կա 2 ննջասենյակ և նախասրահ: Բակում կա երկաթե ավտոտնակ, ևս մեկ խորդանոց, տեղադրված է երկաթե դարպաս: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: