Ռոստովյան փողոցի սկզբնամասում վաճառվում է 2 հարկանի հարմարավետ և գեղեցիկ նորակառույց առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 134 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 320 քմ, ունի նաև 50 քմ. ծածկով հատված` կայանատեղ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված և գրեթե չբնակեցված է։ Տեղադրված է եվրո պատուհաններ, մուտքի երկաթե դուռ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Առանձնատունն ունի 4 ննջասենյակ, 2 սանհանգույց, խոհանոց, հյուրասենյակ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Կահավորված է նոր կահույքով և ժամանակակից տեխնիկայով: Պարսպապատ է, տեղադրված է երկաթե դարպաս(դարբնի աշխատանք): Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: