Վաճառվում է 4 հարկանի` նկուղով, ընդարձակ առանձնատուն՝ բնակելի 979 քմ. մակերեսով և 525 քմ. հողատարածքով , որը գտնվում է Նոր Արեշում` հին կինոյի հարևանությամբ։ Առանձնատան 1-ին և 2-րդ հարկերում հիմնական նորոգման աշխատանքները կատարված են, կա միայն կոսմետիկ վերանորոգման կարիք: 3-րդ և 4-րդ հարկերը գտնվում են վերանորոգման ընթացքում` պատերը գաջված են, պատուհանները տեղադրված են: 4-րդ հարկը մանսարդային հարկն է, որտեղ գտնվում է լողավազանը և պատշգամբ: 3-րդ հարկում` խոհանոց, նախասրահ, հյուրասենյակ, 2 մեծ բաց պատշգամբ, որից մեկը 20 քմ. է: 2-րդ հարկում` 2 պատշգամբ, նախասրահ, հյուրասենյակ, 3 ննջասենյակ, խոհանոց, սանհանգույց: 1-ին հարկում հյուրասենյակ, նախասրահ, 1 ննջասենյակ, խոհանոց, սանհանգույց և ավտոտնակ` 3 մեքենայի համար նախատեսված: Առաստաղի բարձրությունը 4 մետր է, ունի նաև վերելակ տեղադրելու հնարավորություն: Աստիճանավանդակները մարմարից են, իսկ հատակը` գրանիտե: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առանձնատունն ունի ընդարձակ բարեկարգ բակ` մանղալով: