Էրեբունի համայնքում` Երկաթուղայինների 3-րդ փողոցում` Տուն Դեպոյի մոտակայքում, վաճառվում է 2 հարկանի` նկուղային հարկով առանձնատուն։ Շինության բնակելի մակերեսը կազմում է 306 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 225 քմ, ունի նաև ազատ հող` 123 քմ.։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով։ Տեղադրված են եվրոպական արտադրության պատուհաններ, երկաթյա մուտքի դուռ, իսկ սանհանգույցները և խոհանոցը սալիկպատված են, առանձնատան ընդհանուր հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և սալիկով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարամարավետ և ժամանակակից կահույքով։ Նկուղային հարկում ունի լողավազան և շոգեբաղնիք։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է, բակում ունի ամառային խոհանոց, խորովածանոց։