Սարի Թաղ 2-րդ փողոցում վաճառվում է 5 հարկանի ընդարձակ առանձնատուն: Առանձնատունը ամբողջությամբ վերանորոգված է։ Շինության մակերեսը 527 քմ. է, իսկ հողատարածքինը 350 քմ. է: Առանձնատան ծածկերը բետոնից են: Տեղադրված է փայտից որակյալ պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Առանձնատունն ունի 2 նկուղ: Նկուղային հարկում գտնվում է ավտոտնակը` նախատեսված 3 մեքենայի համար: Կիսանկուղային հարկը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության: 1-ին հարկում գտնվում է հյուրասենյակը, խոհանոցը, ընդարձակ նախասրահը, սանհանգույցը և շատ ընդարձակ բացօթյա դիտահրապարակը-բաց պատշգամբը, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Մասիս սարը: 2-րդ հարկում ննջասենյակներն են, ընդարձակ միջանցքը և ևս մեկ սանհանգույց: 5-րդ հարկն էլ` ձեղնահարկ է: