Մուրացան և Ս. Դավիթ փողոցների խաչմերուկում` Ս. Դավիթ մետրոյի կայանից ընդհամենը 400 քմ. հեռավորության վրա, վաճառվում է 2 հարկանի առանձնատուն: Շինության մակերեսը՝ 225 քմ, իսկ հողատարածքի մակերեսը՝ 138 քմ. է: Առանձնատունը մասնակի վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Առանձնատունն ունի 8 ննջասենյակ, 4 սանհանգույց, 2 բաց պատշգամբ, հյուրասենյակ, խորդանոց` 11 քմ. մակերեսով: Բակում` բացօթյա ավտոկայանատեղ, պտղատու ծառեր, հավանոց: Առանձնատունը ներկայումս ծառայում է որպես հոսթել: Գտնվում է առաջին գծի վրա, մոտակայքում կան բազմաթիվ խանութներ: