Զովունիում վաճառվում է 2 հարկանի` գեղեցիկ շինությամբ առանձնատուն` բնակելի մակերեսը՝ 350 քմ, հողատարածքը՝ 1000 քմ: Առանձնատունը բարձրակարգ նորոգված է, ունի բարձր առաստաղ և շատ գեղեցիկ նրբաճաշակ ինտերիեր, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և հովվացման համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և պրեսգրանիտով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են տեխնիկայով, առկա է ջակուզի: Բաղկացած է հյուրասենյակից, ընդարձակ խոհանոցից, 6 ննջարանից, ունի 3 սանհանգույց: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, համալրված են բարձրորակ կահավորանքով և տեխնիկայով, միջսենյակային դռները փայտից են: Բակում կա ամառային տաղավար` խոհանոցով և բուխարիով, բացօթյա լողավազան: Տունը պարսպապատված է, ունի երկաթյա դարպաս: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: