Զովունիում վաճառվում է գեղեցիկ լուսավորությամբ նորակառույց 1 հարկանի առանձնատուն՝ բնակելի 250 քմ մակերեսով և 900 քմ հողատարածքով։ Առանձնատան ինտերիերն ունի գեղեցիկ յուրահատուկ նրբագեղ դիզայն և բարձր առաստաղ, հյուրասենյակը` 5 մ բարձրությամբ, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ (վիտրաժ), օդորակիչ։ Առկա է 4 ննջարան, որից 3-ն իրենց սանհանգույցով: Ընդհանուր սանհանգույցները՝ 4 -ն են, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով։ Առանձնատան հատակը տաքացվող է, ծածկված է պրեսգրանիտով։ Ամբողջը նորաոճ կահավորված է և համալրված ինքնատիպ պարագաներով, ունի մեծ խոհանոց: Առանձնատունն ունի գեղեցիկ և խնամված բակ, որտեղ տեղադրված են դեկորատիվ շատրվաններ, կա կանաչապատ տարածք, ծառեր, տաքացվող լողավազան և ամառային տաղավար, որի հատակը նույնպես տաքացվող է։ Կա բուխարի, խորովածի վառարան: Ապահովված է անվտանգության համակարգով: Առանձնատունն ունի 3 մեքենայի համար նախատեսված բացօթյա կայանատեղի։