Վաճառվում է 3 հարկանի` մոնոլիտ կոնստրուկցիայով կառուցված առանձնատուն, բնակելի 280 քմ մակերեսով և 360 քմ հողատարածքով, որը գտնվում է Զովունիում, Դավթաշենից 2-3 րոպե հեռավորության վրա: Առանձնատունը 0-ական վիճակում է, էլեկտրական լարերը, ջրամատակարարումը և կոյուղին անցկացված են, միջնապատերը կառուցված են, գաջված և հարթեցված, տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, սանհանգույցները երեսապտված են կերամիկական սալիկներով։ Անավարտ են պատերի կոսմետիկ աշխատանքները և հատակը: Առանձնատունը բաղկացած է՝ հյուրասրահից, խոհանոցից, 4 ննջասենյակներից, 1-ը առաջին հարկում, 3-ը` 2-րդ: Առկա է 4 սանհանգույց, որից մեկը կիսանկուղային հարկում է: Կիսանկուղը նախատեսված է հանգստի համար, այստեղ լինելու է շոգեբաղնիք, լողավազան, հանդերձարան: Պատերը ջերմամեկուսիչ են: Տանիքը հարթ է, հարմար է նույնպես օգտագործել, անցկացված է ջրամատակարարում և կոյուղի: Տունն ունի 3 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Ունի քարից պարիսպ և երկաթե դարպասներ: Բակում կա բետոնե պլատֆորմ` ամառային զրուցարան կառուցելու համար: