Այս գեղեցիկ երկհարկանի Թաունհաուսը, որի շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են` վաճառվում է անմիջապես կառուցապատողից: Գտնվում է Կոտայքի մարզում, Զովունիում, Դավթաշենից 1 կմ հեռավորության վրա, <<Ռիչ Գարդեն>> բնակելի թաղամասում: Բնակելի մասը կազմում է 250 քմ, հողատարածքը` 283 քմ: 1-ին հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, խորդանոց, 1 սանհանգույց և փակ ավտոկայանատեղի, 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, բաց պատշգամբ և լոգասենյակ: Տանիքը հարթ է (141 քմ), որտեղ կա տեռասա: Թաունհաուսները 18 միակցված տներից է բաղկացած, ունի ժամանակակից ճարտարապետական լուծումներ, կանաչապատ տարածք և գեղեցիկ տեսարան` դեպի Արարատ լեռը: Շինարարության ընթացքում պահպանվել են նորմատիվային բոլոր կանոնները, օգտագործվել է որակյալ շինանյութ, ապահովված է բարձր սեյսմակայունություն: Արտաքին պատերը ջերմա և ձայնամեկուսիչ են, երեսպատված են տրավերտինի և տուֆի համադրությամբ: Հատակից առաստաղ ձգվող էներգախնայող մետաղապլաստե եռաշերտ տերմոպատուհանները և լայնադիր դռները ապահովվում են հիանալի տեսարան` ազատ շնչելու զգացողությամբ: Պատշգամբները չեն նայում միմյանց: Ճանապարհը ասֆալտապատ է, տարածքը փակ է և պարսպապատ, ունի հանգստի գոտի, խաղահրապարակ, առանձին այգի, որը մշտապես խնամվում է այգեպանի կողմից: Թաղամասն ունի շուրջօրյա ավտանգության համակարգ և հսկվում է աշխատակցի կողմից: Առկա են թաունհաուսներ` սկսած (բնակելի) 233.1 քմ մակերեսից և սկսած` 253.8 քմ հողատարածքից: Թաղամասը կհանձնվի շահագործման մինչև 2023 թվական: