Մելքումով փողոցում` նորակառույց թաղամասում՝ Հյուսիս-Հարավ մայրուղու հարևանությամբ վաճառվում է 3 հարկանի հարմարավետ և ընդարձակ առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 555 քմ, իսկ հողամասինը 800: Առանձնատունը դիզայներական լուծումներով բարձրակարգ վերանորոգված է: Առաստաղը 3.5 մ բարձրություն ունի: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, կան նաև օդորակիչներ: Բաղկացած է 8 ննջասենյակից, 6 սանհանգույցից, խոհանոցից, հյուրասենյակից: Բոլոր սենյակները առանձնանում են ժամանակակից ինետերիերային լուծումներով: Տարածքը ամբողջովին պարսպապատված է, բակը շատ բարեկարգ է և կանաչապատ, կա ամառային խոհանոց, ավանդական խորովածանոց: Վաճառքի գինը սակարկելի է: