Դավթաշենի 3-րդ թաղամասում, Եղվարդի խճուղուց ոչ հեռու, վաճառվում է գեղեցիկ նորակառույց երկհարկանի առանձնատուն, որի բնակելի շինության մակերեսը կազմում է 260 քմ, իսկ տնամերձ հողատարածքինը` 1000 քմ: Առանձնատունը գտնվում է զրոյական վիճակում: Հիմնական աշխատանքները կատարված են, մնացել են ներքին հարդարման աշխատանքները: Բոլոր կոմունիկացիաները անցկացված են: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ: Պատերի բաժանումներն արված են, գաջած և հարթեցված: Սանհանգույցները սալիկապատված են, տեղադրված է որոշ սանտեխնիկա:1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ, 1 սանահանգույց, 2-րդ հարկում` հյուրասենյակ, 5 ննջասենյակ և 1 սանհանգույց: Առկա են բացօթյա պատշգամբներ` շենքի տարբեր կողմերում: Բակում կա բացօթյա լողավազան, բուխարիով ամառային խոհանոց: Ունի քարե ավտոտնակ: