Վաճառվում է քարե կիսակառույց առանձնատուն, որը գտնվում է Դավթաշեն համայնքում` նորակառույց էլիտար թաղամասում, գլխավոր ճանապարհի մոտ: Շենքի ընդհանուր մակերեսը` 360 ք.մ., հողատարածքինը` 520 ք.մ.: Պատերը կառուցված են, սենյակների բաժանումները կատարված են: Առաջին հարկում նախատեսված է ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց, երկրորդ հարկում` 3 ննջասենյակ և 2 սանհանգույց: Առկա է նաև նկուղ` 120 ք.մ. մակերեսով և 3,5 մ առաստաղի բարձրությամբ: Բոլոր կոմունիկացիաները (հոսանք, գազ, ջուր) մոտ են և թույլտվության փաստաթղթերը առկա են: Առանձնատանը կից կա կիսակառույց շինություն, որը նախատեսված էր որպես անվադողերի վերանորոգման (вулканизация) կետ, բայց ցանկության դեպքում կարելի է այն ձևափոխել որպես այլ կոմերցիոն տարածք: